Կիևում սկսվել են Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչների «տոտալ տարհանման» նախապատրաստությունը, գրում է New York Times-ը։
Ուկրաինայի մայրաքաղաքի պաշտոնյաներն հայտնել են, թե սկսել են պլանավորել երբեմնի աներևակայելի հնարավորությունը՝ էլեկտրաէներգիայի ամբողջական անջատում, որը կպահանջի քաղաքի մոտ երեք միլիոն բնակիչների տարհանում, գրում է թերթը:
Ուկրաինայի ազգային էներգետիկ ընկերությունը շաբաթ օրը հայտարարել է, որ կշարունակի հոսանքազրկումները յոթ շրջաններում։
«Մենք կարող ենք կորցնել մեր ամբողջ էներգամատակարարման համակարգը», – New York Times-ին ասել է Կիևի քաղաքային վարչակազմի քաղաքային անվտանգության բաժնի տնօրեն Ռոման Տկաչուկը:
Ավելի վաղ քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ Կիևը վտանգված է, կարող է մնալ առանց էլեկտրականության, ջրի և ջեռուցման։ Նա նաև հայտնել է, որ Կիևում 450.000 բնակարան մնում է առանց էլեկտրականության, ինչը մեկուկես անգամ ավելի է, քան նախորդ օրերին, իրավիճակը շարունակում է ծանր մնալ ուկրաինական էներգահամակարգի գերծանրաբեռնվածության պատճառով։
0Comments