Էթնիկ ուկրաինուհին կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. The New York Times

Մանրամասներ

1

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածու են համարում Կանադայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդին, ով ուկրաինական արմատներ ունի, գրում է The New York Times-ը։ Ըստ հրապարակման՝ նա նախկինում աշխատել է Կանադայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում, տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իտալերենին, ռուսերենին և ուկրաիներենին:

Ինքը՝ Ֆրիլանդը, Ուկրաինայի հակամարտությունն անվանել է «համաշխարհային տնտեսության համար   ամենամեծ սպառնալիքը», իսկ Բալիում G20-ի գագաթնաժողովին Ռուսաստանի ներկայացուցիչների հնարավոր ներկայությունը անվանել է «հրկիզողի մասնակցությունը  հրշեջների հանդիպմանը»։

Ֆրիլենդն այժմ ռուսական պատժամիջոցների տակ է, որոնք կհանվեն, եթե Օտտավան չեղարկի հակառուսական սահմանափակումները։

Դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղար  Յենս Ստոլտենբերգի իրավահաջորդի թեկնածությունների  քննարկումը նոր է սկսվել։ Հաճախ առաջին թեկնածուները չեն ստանում ռազմաքաղաքական դաշինքի մյուս անդամների հավանությունը։
ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնի մյուս թեկնածուներից են Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, Խորվաթիայի նախկին նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը և Սլովակիայի նախագահ Զուզանա Կապուտովան։

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան կցանկանար ՆԱՏՕ-ի ղեկին տեսնել իր պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին։ Ըստ NYT-ի՝ Ուոլեսը, ով պահպանել է իր պաշտոնը՝ չնայած կառավարությունում տեղի ունեցած բազմաթիվ  փոփոխությունների, մեծացրել է իր շանսերը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարում։

Սթոլթենբերգը  կլքի իր պաշտոնը 2023 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրները երկարացրել էին նրա մանդատը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Համապատասխան որոշումն ընդունվել է 2022 թվականի մարտին։ Սթոլթենբերգի լիազորությունների ժամկետը սպառվել էր այս տարվա սեպտեմբերի 30-ին, որից հետո նա ցանկացել է զբաղեցնել Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը։