Շքեղ իրերի HushHush վեբկայքը հաստիք է հրապարակել ճանապարհորդի համար, որի պարտականություններում կներառվեն շքեղ ավտոմեքենաների, զբոսանավերի և մասնավոր կղզիներ ուղևորությունների փորձարկումը, հաղորդում է News.com.au-ն։
«Մենք փնտրում ենք մարդու, որը կփորձարկի շքեղ իրերը և դրանք որակապես կգնահատի՝ մինչև վաճառքի հանելը։ Աշխատակիցը նաև շատ կճամփորդի՝ ամբողջ աշխարհում մասնավոր կղզիները և անշարժ գույքը ստուգելու համար»,-ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ աշխատավարձը կկազմի տարեկան 98 հազար դոլար, այսինքն՝ ամսական 8177 դոլար։
0Comments