«Սոչիում և Պրահայում ուղղեցինք 1998-ի սխալը, Արցախն ու Ադրբեջանը պետք է ուղիղ խոսեն». Էդմոն Մարուքյան

Մանրամասներ

Սոչիում և Պրահայում ուղղեցինք 1998-ի սխալը, Արցախն ու Ադրբեջանը պետք է ուղիղ խոսեն։ Այս մասին 24TV-ի եթերում նշել է Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Պարզապես անհրաժեշտություն է, որ Բաքուն և Ստեփանակերտն իրար հետ երկխոսեն, ներկայումս նրանց դիրքորոշումներն իրարամերժ են․ Բաքուն բացառում է Արցախի գոյությունը, բայց ընդհանուր սեղանի շուրջ, միջազգային մեխանիզմների գործարկմամբ առավելապաշտական այդ դիրքորոշումները կարող են հաղթահարվել»,- ասել է Մարուքյանը։

Դեսպանի կարծիքով, Արցախի պարագայում կարող է Կոսովոյի պրակտիկան կիրառվել, եթե Հայաստանի փոխարեն Արցախը խոսի, չէ՞ որ Կոսովոյի անկախությունը Ալբանիան չէր պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութում։