Մալայզիան նոր թագավոր ունի

Տեղի է ունեցել թագավորի երդմնակալությունը

Մալայզիայի նոր թագավորն է 59-ամյա Տենգկու Աբդուլլահը, հաղորդում է MIGnews-ը:

Համաձայն աղբյուրների ՝ միապետը երկիրը կկառավարի մինչև 2024 թվականը:

Հարկ է նշել, որ Տենգկու Աբդուլլահը Մալայզիայի 16-րդ թագավորն է:

Հանդիսավոր արարողությունը անցկացվել է մայրաքաղաք Կուալա-Լումպուրում, որտեղ նոր թագավորը ստուգել է պատվո պահակախումբը: Միապետի երդմնակալությունը տեղի է ունեցել թագավորների պաշտոնական նստավայրում՝ Իստան Նեգարայի պալատում: