Քաղաքապետարանը հրապարակել է աշխատակիցների պարգևավճարների չափերը

Ամենաբարձր պարգևավճարը՝ 2.2 մլն դրամն է

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է 2018 թվականին դեկտեմբերին 13-րդ աշխատավարձ և պարգևավճար ստացած քաղաքապետարանի 432 աշխատակիցների ամբողջական ցանկը:

Ըստ ցանկի ամենաբարձ պարգևավճարն ստացել են.

1. Վարչության պետ Արմեն Հարությունյանը՝ 2.2 մլն (2.222.200.000) դրամ և 13–րդ աշխատավարձ 346 հազար դրամ։

2. Վարչության պետ Արսեն Ամյանը՝ 2 մլն (2.049.800.000) դրամ պարգևավճար և 13-րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ։

3. Վարչության պետ Վիլեն Արևշատյանը՝ 2 մլն (1.944.600.000) և 13–րդ աշխատավարձ՝ 346 հազար դրամ։

Քաղաքապետարանի պարգևատրված աշխատակիցների ամբողջական ցանկն՝ այստեղ: