Entertainment Weekly պարբերականում հրապարակվել են «Ռիսկային գործ» (Long Shot) ֆիլմի առաջին կադրերը, որտեղ խաղում է Շարլիզ Թերոնը: Ֆիլմի պրոդյուսերն է Սեթ Ռոգենը:
Ռոգենի խոսքով՝ սիրային պատմությունը նման է «Մի քիչ հղի» ֆիլմին, իսկ կինոնկարի ստեղծողները ձգտում են հաճելի ֆիլմ ստեղծել`քաղաքական իրողությունների մասին: Երբ դրա հերոս Ֆրեդը հանդիպում է նախկին սիրեցյալի`Շարոլտի հետ, հասկանում է, որ նա դարձել է աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը, քանի որ պետքարտուղար է և կարող է դառնալ ԱՄՆ-ի առաջին կին նախագահը: Ֆրեդի հետ հարաբերությունները նրա կարիերան սպառնալիքի ներքո են դնում:
«Սա հարաբերությունների նոստալգիա է և հերոսուհին իսկապես հաճույք է ստանում նրանից, որ հիշում է իրեն երիտասարդ ժամանակ, որն ինչ որ կերպ մոռացել էր»,- նշում է Թերոնը:
« Միայն մի մարդ կար, որ ես իսկապես հավատում էի, որ կարող է խաղալ այդ դերը ֆիլմում և դա Շարլիզն է»,- անկեղծացել է ֆիլմի պրոդյուսեր Սեթ Ռոգենը:
« Բոլորը, ովքեր չեն դիտի այս ֆիլմը, կմահանան»,- այսպես է եզրաձակել իր խոսքը Շարլիզ Թերոնը:
Ֆիլմն էկրաններին կհայտնվի այս տարվա մայիսին:
0Comments