Արմավիրում 28-ամյա աղջիկը «Գայանե» եկեղեցու տարածքում փորձել է ինքնասպան լինել

Նրան փրկել է քահանան

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնապանության փորձի փաստով։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, այդ օրը, ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Հայր Մկրտիչը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի «Գայանե » եկեղեցու հարակից տարածքով անցնող խողովակից կախվելու միջոցով մի աղջիկ ցանկանում է ինքնասպան լինել։