Իրանի հետ առեւտրի մեխանիզմից կկարողանան օգտվել նաև երրորդ երկրները

Եվրոպական 3 երկրները քննարկում են այս հնարավորությունը

Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան հնարավոր են համարում, որ Իրանի հետ առեւտրային գործողությունների աջակցության գործիքը (INSTEX, Instrument for Supporting Trade Exchanges) կարող են օգտագործել երրորդ երկրները: Այս մասին նշված է 3 երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ:

Երկրաժամկետ նպատակն է այնպես անել, որ այս գործիքից կարողանան օգտվել նաեւ Իրանի հետ առեւտուր անել ցանկացող այլ երկրների կառույցները: Փարիզը, Բեռլինը եւ Լոնդոնը «կշարունակեն ուսումնասիրել այս նպատակին հասնելու միոցները», նշված է հայտարարության մեջ:

INSTEX-ը հետևելու է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային նորմերին, ինչպես նասեւ ԵՄ եւ ՄԱԿ պատժամիջոցային ռեժիմին:

Չի նշվում, թե մեխանիզմը երբ է սկսելու գործել: Երեք երկրները սերտ համագործակցությամբ աշխատում են «բոլոր տեխնիկական եւ իրավաբանական խնդիրները լուծելու համար», որ մեխանիզմը սկսի գործի, ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանտը: