CNN- ը Պուտինին անվանել է Թրամփի «գաղտնի խորհրդականը»

Թրամփն անձամբ ավելի շատ հնարավորություններ է ստեղծում ռուսական կողմից  իրեն վերաբերող մանիպուլյացիաների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերաբերվում  է որպես իր «գաղտնի խորհրդականի»։  Նման կարծիքը են հայտնել վերլուծաբանները ամերիկյան CNN հեռուստաալիքի եթերում:CNN- ի փորձագետները քննարկել են Պուտին-Թրամփ դեմ առ դեմ հանդիպումը՝ Բուենոս Այրեսում , 2018 -ի նոյեմբերին կայացած  G20 գագաթաժողովին: Այդ մասին ավելի վաղ գրել էր Financial Times թերթը՝ վկայակոչելով ռուսական կողմի սեփական աղբյուրները: Նրանց տվյալներով, հանդիպմանը ներկա չեն եղել ոչ օգնականներ, ոչ ստենոգրաֆիստներ, ոչ թարգմանիչներ։ Ինչպես նշվել է, երկխոսությունը տեւել է մոտ 15 րոպե, որի ընթացքում առաջնորդները քննարկել են նաեւ Սիրիայում իրավիճակը եւ Կերչի նեղուցում ուկրաինական նավաստիների հետ տեղի ունեցած միջադեպը:

«Թրամփը Պուտինին տվյալ դեպքում վերաբերվում է որպես ազգային անվտանգության խորհրդատուի: Նա նրա հետ առանձին ավելի շատ ժամանակ է անցկացնում եւ նրա հետ զրուցում է «զգայուն» թեմաներով, ստանում է տեղեկատվություն, իր տեղեկություններն է փոխանցում Ռուսաստանի կառավարությանը, որը նույնիսկ իր թիմից չէ», ասվել է հեռուստաեթերում։

Այսպիսով, Թրամփն անձամբ ավելի շատ հնարավորություններ է ստեղծում ռուսական կողմից  իրեն վերաբերող մանիպուլյացիաների համար, նշվում է CNN- ի հեռուստանյութում, հաղորդում է «Գազետան»։