Ինչպե՞ս է Մհեր Ենոքյանի մասին ոստիկանության տեսանյութը հայտնվել Նարեկ Մալյանի մոտ

Ոստիկանությունն այն տրամադրել է փաստաբանին

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ ոստիկանության տեսանյութը ոստիկանությունը տրամադրել է փաստաբանին: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է այդ տեսանյութը հայտնվել նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի մոտ, որն էլ այն հրապարակել է Ֆեյսբուք սոցիալական ցացնում և արդյո՞ք այդքան հեշտ է ոստիկանությունը տրամադրում տեսանյութեր, Ահարոնյանը պատասխանեց. «Հեշտ է, երբ մեզ դիմում է փաստաբանը: Քաղաքացուն չի տրամադրվում, բայց փաստաբանին տրամադրվում է: Հրապարակումից հետո մենք նայել ենք մեր քարտուղարությունում: Գրությունն ուղարկել է փաստաբանը: Մենք տրամադրել ենք փաստաբանին: Միգուցե Նարեկ Մալյանը վերցրել է փաստաբանից կամ փաստաբանն է տվել»,-ասաց նա: