Առգրավվել է Թուրքիայի պատմության մեջ հերոինի ամենամեծ խմբաքանակը

Էրզրումում հայտնաբերվել է 1,5 տոննա թմրանյութ

Էրզրում քաղաքում թուրք ոստիկանները հայտնաբերել և առգրավվել են 1,5 տոննա հերոին տեսակի թմրանյութ: Սա Թուրքիայի պատմության մեջ հայտնաբերված թմրանյութի ամենախոշոր խմբաքանակն է:
Ինչպես փոխանցում է «Աքշամ» պարբերականը, ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվել է 4 կասկածյալ, իրավապահները նրանց հետևել են Իրանի սահմանից: Հանցագործները թմրանյութը փորձել են բեռնատարով տեղափոխել Ստամբուլ: