Քաղցկեղի բուժման դեղամիջոցը կստեղծվի մեկ տարվա ընթացքում

Բուժման կուրսը կտեւի մի քանի շաբաթ, իսկ նորարարական դեղամիջոցի արժեքը կլինի ավելի ցածր, քան շուկայում շատ դեղերի

Իսրայելցի գիտնականների խումբը խոստանում է քաղցկեղի բուժման դեղամիջոցը ստանալ մեկ տարվա ընթացքում: news.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է New York Post-ը՝ վկայակոչելով The Jerusalem Post-ին:
Դեղամիջոցի մշակման աշխատանքներն իրականացնում են Accelerated Evolution Biotechnologies-ի մասնագետները՝ Իլան Մորադի (Ilan Morad) ղեկավարությամբ։ Գիտնականները նշում են, որ իրենց առաջարկած բուժումը բառացիորեն առաջին օրվանից ցույց կտա իր արդյունավետությունը, ընդ որում, բուժման կուրսը կտեւի միայն մի քանի շաբաթ:


Նրանց ասելով, կողմնակի ազդեցությունները նվազագույն չափով կամ զրոյական կլինեն, իսկ նորարարական դեղամիջոցի արժեքը կլինի ավելի ցածր, քան շուկայում շատ դեղերի:


MuTaTo անունը ստացած թերապիան հակաքաղցկեղային պեպտիդների եւ հատուկ տոքսինի համադրություն է, որը սպանում է քաղցկեղի բջիջները: Բուժումն անհատական է լինելու, եւ պրեպարատային «կոկտեյլը» կտրվի հիվանդներին՝ կախված քաղցկեղի տեսակից։