Հազար դոլար՝ հինգ րոպե տաքսիով շրջելու համար

Նոր Զելանդիայում զբոսաշրջիկը դարձել է խաբեության զոհ

Վելինգտոնում տաքսիով հինգ րոպեանոց ուղեւորությունը շոտլանդացի զբոսաշրջիկ Ջոն Բարետի վրա 930 դոլար է նստել՝ հայտնում է Stuff.co.nz-ը։

Ընդ որում, Բարետը վարորդին լավ սպասարկման համար նաեւ թեյավճար է թողել։

Ջոն Բարետը հայտնել է, որ իրենք կնոջ հետ միասին նստել են «Վելինգտոն» գրառմամբ սպիտակ մեքենա: Հաշվիչի ցուցմունքը 10 դոլարից էլ քիչ է եղել, սակայն վարորդը ձեռքով փակել է վճարման տերմինալի վերին մասը, իսկ կտրոն նա չի տվել։

Նման անունով ընկերություն զբոսաշրջիկին գտնել չի հաջողվել։ Նա դիմել է Wellington Combined Taxis, սակայն պարզվել է, որ հինգ րոպե ուղեւորության համար 930 դոլար վերցրած վարորդը նրանց մոտ չի աշխատում։

Այժմ Բարետը փորձում է գումարը վերադարձնել բանկի եւ միջազգային վճարային համակարգի միջոցով, որը թողարկել է քարտը։