Վրաստանի նախագահը ցանկություն է հայտնել հանդիպել Թրամփի հետ

Արդեն Վաշինգթոն է ուղարկվել աշխատանքային հանդիպում անցկացնելու մասին խնդրանքով նամակը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ցանկանում է Դոնալդ Թրամփի հետ հանդիպել մինչեւ ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների նոր հանդիպումը:

Նրա խոսքով՝ Վրաստանի նախագահի աշխատակազմն արդեն Վաշինգթոն է ուղարկել աշխատանքային հանդիպում անցկացնելու մասին խնդրանքով նամակը:

«Հնարավոր է, որ տեղի ունենա Թրամփի եւ Պուտինի հանդիպումը: Հանդիպման օրակարգը դեռեւս հայտնի չէ: Մեզ համար ամենագլխավորն այն է, որ մինչեւ դա ԱՄՆ նախագահին հանդիպելու հնարավորություն ունենանք: Մենք պետք է Թրամփին ծանոթացնենք մեր տեսլականի, մեզ համար ցավոտ հարցերի հետ, որ նա լավ իմանա, թե այդ բանավեճում մեր կողմից ինչն ենք ամենատագնապալին համարում»,- վրացական Առաջին ալիքի փոխանցմամբ՝ ասել է Զուրաբիշվիլին:

Նա հավելել է, որ չգիտի՝ ամերիկացի նախագահն իր հետ հանդիպելու համար ազատ ժամանակ կունենա, թե ոչ: