Gucci-ի սեփականատերերը 1,4 միլիարդ եվրո պարտք են կուտակել

Պատճառը հարկերից խուսափումն է

Ֆրանսիական Kering կոնգլոմերատը, որին պատկանում է հանրահայտ Gucci բրենդը, 1,4 միլիարդ եվրոյի չափով պարտք է կուտակել ժամանակին հարկերը չվճարելու պատճառով:

Ստուգումներն իրականացվել են իտալական կառավարության հրահանգով: Հետագայում աուդիտի արդյունքները կուղարկվեն ստուգման երկրի հարկային ընկերություններին, որոնք էլ կհրապարակեն հետաքննության վերջնական արդյունքները:

Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի սեփականատերերի նկատմամբ հետաքննությունն Իտալիայի իշխանությունները սկսել են դեռ 2017 թվականին: Իրավապահների հավաստմամբ՝ Gucci-ի սեփականատերերը մի քանի տարի շարունակ խուսափել են հարկերի վճարումից, ինչի հետևանքով էլ նման ահռելի պարտք են կուտակել: