Դի Կապրիոն, Փիթը և Ռոբբին` Տարանտինոյի ֆիլմում

Տասներորդ ֆիլմի նկարահանումից հետո Տարանտինոն մտադիր է ավարտել կինոկարիերան

Հրապարակվել են նոր լուսանկարներ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումներից: Այս մասին հաղորդում է Vanity Fair-ը:

Գլխավոր դերերում Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը և Մարգո Ռոբբին են:

Այս ֆիլմը կդառնա հայտնի ռեժիսորի իններորդ աշխատանքը: Ֆիլմն էկրան կբարձրանա 2019 թ. հուլիսի 26-ին:

Տասներորդ ֆիլմի նկարահանումից հետո Տարանտինոն մտադիր է ավարտել կինոկարիերան: