Ֆիլիպ Մորրիս միջազգային կորպորացիան ևս Դավոսում էր

Ընկերության գործադիր տնօրեն Անդրե Կալանցզոպուլոսը ներկայացրեց իրենց առաջարկը ծխողների համար

Դավոս 2019 շրջանակներում Ֆիլիպ Մորրիս միջազգային կորպորացիան (PMI) բարձրաձայնել է աշխարհում 1.1 միլիարդ ծխողներին ավելի լավ այլընտրանք առաջարկելու մարտահրավերը։

Ֆիլիպ Մորրիսի գլխավոր գործադիր տնօրեն Անդրե Կալանցզոպուլոսը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Financial Times-ին տված հարցազրույցումասել է, որ Ֆիլիպ Մորրիսն աշխատում է նիկոտինի մատակարարման մեթոդը փոխարինելու, ինչպես նաև այլընտրանքային արտադրատեսակների նկատմամբ ավելի հանդուրժող վերաբերմունքի հասնելու ուղղությամբ։ Մասնավորապես նա նշել է, որ տարիների բացակայությունից հետո 2019-ին ֆորումին մասնակցելու գլխավոր պատճառը ապացուցելն է, որ առանց այրման այլընտրանքներն ավելի քիչ վնասակար են, քան սիգարետը։ Այդ իսկ պատճառով չափահաս այն ծխողներին, ովքեր չեն պատրաստվում թողնել ծխելը, պետք է խրախուսել անցում կատարել ավելի քիչ վնասակար ապրանքատեսակներին։ Միևնույն ժամանակ ծխախոտային ընկերության առաջնորդը նշել է, որ լավագույն տարբերակն ընդհանրապես հրաժարվելն է ցանկացած տեսակի ծխախոտային արտադրանք օգտագործելուց։

Այն, որ մարդիկ ծխում են, անհերքելի փաստ է։ Ամբողջ աշխարհում բազմիցս եղել են քարոզարշավներ, որոնց նպատակն էր հասարակության լայն շերտերին տեղեկացնել ծխելու ռիսկերի մասին, խրախուսել, որ  ծխողները թողնեն, իսկ չծխողները երբեք էլ չփորձեն ։ Սակայն մարդկությունը ցավալիորեն դանդաղ է շարժվում դեպի ցանկալի վերջաբանը․ աշխարհ, որտեղ ծխելն այլևս պատմություն կլինի։ Աշխարհում ավելի քան 1 միլիարդ ծխող կա, և Առողջապահության Համաշխարհային կազմակերպության գնահատականի համաձայն, 2025 թվականին այդ թիվը զգալիորեն չի նվազելու։

Ֆիլիպ Մորրիսի ուղերձը քննադատներին ծայրահեղ պարզ է․ Աշխարհում առկա միլիարդից ավելի ծխողների մեջ ձեր հարևաններն են, ձեր ընկերները, գուցե և ձեր ընտանիքի անդամները։

Ընկերությունը կոչ է անում Դավոսում հավաքված առաջնորդներին ու շահագրգիռ բոլոր մյուս կողմերին մի կողմ դնել իրենց նախապաշարմունքները, նկատել առանց ծուխ արտադրատեսակների առավելություններն ու աջակցել ընկերությանը պատմական այս առաքելությունն ի կատար ածելու գործում։