Ավստրալիայում եղանակային անոմալ պայմաններ են

Օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում շոգի պատճառով ավելի քան 145 հազար տուն է հոսանքազրկվել: Պատճառը շոգի պատճառով էլեկտրական ցանցը գերբեռնվածությունն է:
Նահանգում օդի ջերմաստիճանն արդեն գերազանցել է 40 աստիճանը, գրանցվել է նաև վերջին 17 տարիների ընթացքում ամենաշոգ գիշերը՝ +30 աստիճան:
Բացի այդ՝ Մելբուռն քաղաքի ամբողջ տարածքում տրամվայները դանդաղեցրել են ընթացքը, որպեսզի ռեկորդային շոգի պայմաններում ռելսերը հասցնեն հովանալ:  
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 24-ին, Հարավային Ավստրալիա նահանգում օդի ջերմաստիճանը գերազանցել էր 49 աստիճանը, ինչն այդ տարածքի համար ռեկորդային է: