Գերմանիայի բնակչությունը, չնայած ծնելիության դեֆիցիտին, ռեկորդային մակարդակի է հասել

Եվ այս ամենը շնորհիվ միգրացիայի

Անցյալ տարի Գերմանիայի բնակչությունը դրական զուտ միգրացիայի շնորհիվ հասել է 83 միլիոն ռեկորդային ցուցանիշի, որը հեշտությամբ փոխհատուցում է ծնելիության քրոնիկ դեֆիցիտը, հաղորդում է Reuters-ը:

Տվյալները ցույց են տվել, որ 2018-ին ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկրում, որտեղ տնտեսական աճը շարունակվել է 9 տարի անընդմեջ, զուտ միգրացիան կազմել է մինչեւ 380 հազար մարդ, մինչդեռ ծնելիության պակասը գնահատվում է 150-180 հազար:

Չնայած բնակչության աճին՝ ժողովրդագրական ծերացում  է նկատվում:

Վիճակագրական ծառայությունը ակնկալում է, որ 2030 թ.-ին բնակչության թիվը կհասնի 79 միլիոնի, երբ 65 եւ ավելի բարձր տարիքի մարդիկ կկազմեն բնակչության 28 տոկոսը: