Հայտնի է Australian Open-ի տղամարդկանց պայքարի եզրափակչի երկրորդ մասնակիցը

Կիսաեզրափակչի վստահ հաղթանակից հետո Ջոկովիչը եզրափակչում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ փուլում մրցաշարի հնգակի չեմպիոնը ջախջախիչ հաղթանակ տոնեց վարկանիշային աղյուսակի 31-րդ հորիզոնականում գտնվող  ֆրանսիացի թենիսիստ Լուկա Պուիի նկատմամբ՝ առավելության հասնելով 3 սեթում՝ 6:0, 6:2, 6:2 հաշվով:

Տարվա առաջին Մեծ սաղավարտի մրցաշարի տիտղոսը նվաճելու համար սերբ թենիսիստը կպայքարելի աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, որը երեկ հաղթել է 20-ամյա հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասին:

Եզրափակիչ խաղը կկայանա  հունվարի 27-ին: