Ավելի քան 140 000 ֆունտ Լենինի 2 դիմանկարների համար

Լոնդոնում աճուրդի են հանվել ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի կտավները

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում Phillips-ի կազմակերպած աճուրդում 81 հազար և 60 հազար ֆունտ ստեռլինգով վաճառվել են 1987թ.-ին ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի հեղինակած Վլադիմիր Լենինի երկու դիմանկարները: Այս մասին ասված է աճուրդի տան պաշտոնական կայքում:
«Կարմիր Լենին» և «Լենին» անվանումով դիմանկարների վաճառքը զգալիորեն գերազանցել է նախնական արժեքը:
Աճուրդում վաճառքի են հանվել նաև Ուորհոլի 2 այլ գործեր՝ «Բեթհովեն» (1987) և «Խռովություն առանց պատճառի» (1985) կտավները: