ԱՄՆ-ն աջակցում է Փաշինյանին. Բոլթոն

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը թվիթերյան էջում գրառում է կատարել


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան իր էջում գրառում է կատարել.

«Երեկ զանգահարեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին, որպեսզի շնորհավորեմ վերանշանակման կապակցությամբ և ողջունելու հայ ժողովրդին դեկտեմբերին ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելուն ուղղված նրա ջանքերին»: