Հայտնի է Australian Open-ի եզրափակչի առաջին մասնակիցը

Նադալն առանց դժվարության պարտության մատնեց Ցիցիպասին

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆաել Նադալը դարձավ Մելբուրնում ավարտին մոտեցող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը:

Կիսաեզրափակիչում իսպանացի թենիսիստը 3 սեթում՝ 6:2, 6:4, 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Հունաստանի ներկայացուցիչ Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ: Խաղը տեւեց ընդամենը 1 ժամ 48 րոպե:

Եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի Նովակ Ջոկովիչ   - ու  Լյուկա Պուի դիմակայության հաղթողը: Կիսաեզրափակիչ երկրորդ խաղը կկայանա վաղը՝ հունվարի 25-ին:

Եզրափակիչ խաղը տեղի կունենա հունվարի 27-ին: