Արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամը հրաժարվել է Huawei-ի նվիրատվություններից

Պատճառը հասարակության շրջանում վերջերս տարածված մտահոգությունների ալիքն է

The Prince's Trust բարեգործական կազմակերպությունը, որը պատկանում է  Բրիտանիայի քագուհի Եղիսաբեթ II-ի որդուն՝ արքայազն Չարլզին, հրաժարվել է հետագայում ընդունել չինական Huawei ընկերության նվիրատվությունները,-գրում է Financial Times-ը:

Հաղորդվում է, որ բրիտանական կողմը նվիրատվությունները չի ընդունի հասարակության մտահոգության պատճառով:

Այս քայլը շատ է վշտացրել  ընկերությանը:

 «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերում այն հրաշալի աշխատանքին, որը կատարում է բարեգործական կազմակերպությունը… Մենք հպարտանում ենք մեր 10 տարվա համագործակցությամբ եւ իհարկե հույս ունենք, որ կկարողանանք ապագայում նորից աշխատել», — ասել է  Huawei-ի ներկայացուցիչը: