ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է կոնգրեսական Ջիմ Կոստայի հետ

Քննարկվել են մի շարք հարցեր

Հունվարի 23-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Կալիֆորնիայի հայաշատ համայնք ունեցող Ֆրեզնո շրջանը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Կոստային (Jim Costa): Դեսպանը շնորհակալություն հայտնեց Կոստային Հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում երկարամյա ակտիվ գործունեության համար:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում տեղի ունեցած հիմնարար քաղաքական փոփոխություններին: Կոնգրեսականը հույս հայտնեց, որ այդ բարեփոխումները կհանգեցնեն հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունների ու ներդրումների ընդլայնմանը:

Երկուստեք կարեւորվեց նաեւ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ամերիկահայ համայնքի ուրույն նշանակությունը: