Իսպանական ոճով ցլավազք՝ Սաուդյան Արաբիայում

Նրանք մտադիր են թագավորությունը տարածաշրջանային ժամանցի կենտրոն դարձնել

Սաուդյան Արաբիան հայտարարել է ժամանցային հատվածի զարգացման ծրագրերի մասին, որի շրջանակներում նախատեսվում է ցլավազք կազմակերպել իսպանական Պամպլոնայի օրինակով:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, պահպանողական արաբական երկիրը մտադիր է նաև մոմե արձանների թանգարան բացել և թագավորություն հրավիրել ամերիկացի ռեփեր Ջեյ Զիին:

Ժամանցային ոլորտի ղեկավարի խոսքով՝ իրենք նախատեսում են միլիարդավոր դոլարների եկամուտ ստանալ: Թագավորությունը տարածաշրջանային ժամանցի կենտրոն դարձնելու ծրագրին աջակցում է գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը:   

Աղբյուրը նկատում է, որ ինչպես արքայազնի, այնպես էլ երկրի կերպարը խամրել է վերջին ամիսներին՝  պայմանավորված հայտնի սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությամբ: