Լետիցիա թագուհին` ինչպես միշտ ուշադրության կենտրոնում

Թագուհու էլեգանտ կերպարը՝ Մադրիդում դիվանագիտական ընդունելության ժամանակ

Իսպանիայի 46-ամյա թագուհի Լետիցիան միշտ ոճային է և էլեգանտ: Նա  միշտ հանրության ուշադրության կենտրոնում է։ Թագուհին այնքան հաճախ չի ներկայանում հանրությանը, որքան բրիտանական թագավորական ընտանիքի անդամները, բայցևայնպես հասարակությունը միշտ սպասում է նրան:

Թագուհի Լետիցիան ամուսնու՝ Ֆիլիպ VI-ի հետ, մասնակցել է Մադրիդում կայացած դիվանագիտական ընդունելությանը։ Պաշտոնական հանդիպմանը Լետիցիան զուսպ, կանացի կերպար է ընտրել, որն ամբողջությամբ համապատասխանել է միջոցառման դրես-կոդին։ Նա կրում էր ատլասյա բլուզ և մուգ կարմիր շրջազգեստ:

Նորաձեւության քննադատները բարձր են գնահատում թագուհու ոճը։ Ֆիլիպ VI-ի կինը գեղեցիկ տեսք ունի ցանկացած ոճում:Նա կարողանում է տպավորություն գործել նույնիսկ այնպիսի ապրանքանիշերի հագուստով, որոնք հասանելի են շատերին: