Գարեգին Բաղրամյանը նշանակվել է փոխնախարար

Վարչապետի որոշմամբ

ՀՀ վարչապետի որոշմամբ, Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար:

Համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գարեգին Բաղրամյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ»: