XVII դարի նկար` Փարիզի Oscar de la Renta բուտիկում

Այն հայտնաբերվել է խանութի վերանորոգման ժամանակ

Փարիզի  Oscar de la Renta բուտիկում վերանորոգման ժամանակ XVII դարի նկար են հայտնաբերել։ Այս մասին նշվում է ապրանքանիշի Instagram–ի էջում:

The New York Times–ը գրում է, որ կտավի վրա պատկերված են Երուսաղեմ մտնող ֆրանսիացի մարկիզը եւ նրա շքախումբը:

Նկարի հեղինակը ֆլամանդական ծագմամբ նկարիչ Առնո դե Վուեզն է, որն աշխատել է թագավոր Լյուդովիկ XIV–ի առաջին պալատական գեղանկարիչ Շարլ լե Բրյունի հետ:

Ըստ թերթի՝ շենքի սեփականատերերը հանդիպել են Oscar de la Renta–ի գործադիր տնօրեն Ալեքս Բոլենի հետ:

Բանակցությունների ընթացքում նա հանդես է եկել ընկերության հաշվին նկարը վերանորոգելու առաջարկով այն պայմանով, որ կտավը կմնա խանութում եւ համաձայնություն է ստացել: