Եվրոպայի խորհուրդը չի զբաղվում փախստականների հարցերով. Յագլանդ

ԵԽ պետքարտուղարը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի հարցին

Եվրոպայի խորհրդը չի զբաղվում փախստականների խնդիրներով, եւ այդ խնդիրը լուծելու որեւէ հնարավորություն չունի: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Թորբյորն Յագլանդը` պատասխանելով ադրբեջանական պատվիրակի հերթական  հարցին:

Նշենք, որ ադրբեջանցի պատվիրակը պնդում էր, որ 10 տարի շարունակ Յագլանդն այդպես էլ  չի զբաղվել «ադրբեջանցի փախստականների հարցով»:

«Եթե ես դիմեի ԵԱՀԿ-ին կամ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին, ես կարծում եմ, որ նրանք կհամաձայնվեին ինձ հետ, որ ես չունեմ դա անելու միջոցներ կամ մանդատ: Մենք ունենք մեկ այլ մանդատ, որ մենք փորձում ենք իրականացնել: Ես չեմ տեսնում միջոց, որով Եվրոպայի խորհուրդը կարող է լուծել փախստականների խնդիրը, ինչը շատ լուրջ խնդիր է», - հայտարարել է նա: