Իրանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ում իրանական Press TV հեռուստաալիքի հաղորդավարուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալությունից հետո կանչել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին՝ հայտնում է ԻՌՆԱ-ն:
ԻԻՀ ԱԳՆ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի վարչության պետը բողոք է հայտնել Հաշեմիի ձերբակալության կապակցությամբ:
Նա հայտարարել է լրագրողուհու ձերբակալության եւ նրա հանդեպ անմարդկային ու խտրական վերաբերմունքի հետ կապված Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթներին գրավոր բողոք է փոխանցվել։ Իրանի ԱԳՆ-ը կոչ է արել անհապաղ եւ անվերապահորեն ազատել Հաշեմիին բանտից:
Դեսպանը հայտարարել է, որ անմիջապես կհայտնի ԱՄՆ իշխանություններին Իրանի դիրքորոշումը եւ արդյունքների մասին կտեղեկացնի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ծնված Մարզիե Հաշեմին (Մելանի Ֆրանկլին), ով ժամանել է ԱՄՆ հիվանդ եղբորն այցելելու համար հունվարի 13-ին ձերբակալվել է Լամբերտի «Սենտ Լուիս» միջազգային օդանավակայանում եւ ՀԴԲ-ի գործակալների կողմից տեղափոխվել է Վաշինգտոնի բանտ:
0Comments