Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Հայ-ուզբեկական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել

ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւը:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման առթիվ:

Ձեր հաղթանակը եւս մեկ անգամ վկայում է բարեփոխումների Ձեր ծրագրին Հայաստանի ժողովրդի լայն աջակցության մասին, որը միտված է տնտեսության կայուն զարգացմանը եւ երկրի բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը:

Համոզված եմ, որ հայ-ուզբեկական հարաբերությունները, հիմնված փոխադարձ հարգանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա, կշարունակեն ընդլայնվել եւ ամրապնդվել:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարեկեցություն», - ասված է Ուզբեկստանի նախագահի ուղերձում: