Քաղաքապետարանը «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք է բերել առանց մրցույթի. Խաժակյան

Առանց մրցույթի գնումը անընդունելի է եւ սկսել է կրել պարբերական բնույթ

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քաղաքապետարանի պաշտոնական կայքով հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր։ Դեռեւս առանց անդրադառնալու այդ որոշման արդյունավետությանը եւ իրավաչափությանը արձանագրում ենք, որ հաղորդագրության մեջ նշված է, թե նոր մեքենաները ձեռք են բերվել մրցույթով:

Սույնով հայտարարում ենք, որ ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

Մեկ անձից գնման ընթացակարգը եւս տեղի է ունեցել խախտումներով, սակայն այս պահին առաջնային հանգամանքն այն է, որ 9 մեքենաների 414․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումը անընդունելի է եւ սկսել է կրել պարբերական բնույթ»: