Ռոբերտ Քոչարյանի հանդեպ անձնական վրեժխնդրության խնդիր են լուծում

Աստված ամեն բան տեսնում է և յուրաքանչյուրն իր պատիժը կստանա

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ժամանակին նախագահ Քոչարյանի մեկ հայացքին արժանանալու համար գրեթե ամեն ինչի պատրաստ շատ շատերն այսօր մտել են Նիկոլի համապատասխան տեղն ու ձայն չեն հանում և չեն քննադատում Նիկոլին՝ Ռոբերտ Քոչրյանի հանդեպ քաղաքական վենդետա և հաշվեհարդար տեսնելու համար և այս մարդիկ, երբ կգա Նիկոլի Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը բռնաբարելու և իշխանությունը բռնազավթելու համար պատասխանատվության ենթարկելու ժամանակը՝ այդ կրկին ձայն չեն հանելու և չեն պաշտպանելու այն մարդուն, ում այսօր երկրպագում են... 
սա մարդու տեսակ է. ով հասնում է իշխանության՝ մտնում են նրա հետևը և արագ մոռանում նախորդին ում երկրպագում էին ոչ վաղ անցիալում:

Ուժեղ պետություն և առողջ քաղաքական մթնոլորտ ունենալու համար անհրաժեշտ է հենց ա՛յս տեսակից ազատվել այլ ոչ հնաավորություն տալ , որ յուրաքանչյուր հաջորդ իշխանության հետևը մտնելով ապահովի իր բարեկեցիկ կյանքը, իր գործունեությամբ վատաբանի և վարկաբեկի հասարակության աչքերում նույն իշխանությանը, իսկ իշխանության փոփոխությունից հետո էլ սահուն անցում կատարի դեպի նոր իշխանության համապատասխան վայր:

Նիկոլի շուրջը համախմբված մի այլ տեսակի չինովնիկներ ու նախկին պաշտոնյաներ էլ կան ովքեր մնացել են ՀՀՇ- ի անփառունակ իշխանություններից, որպես 
վատ ժառանգություն ներքաղաքական դաշտում:
Սրանք էլ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ անձնական վրեժխնդրության խնդիր են լուծում, մտածելով, որ եթե չլիներ նախագահ Քոչարյանը՝ իրենք երկար ժամանակ չէին մնա առանց գործ, չէին մնա առանց իշխանության և կշարունակեին պշտոնավարել ու ժողովրդի հաշվին առոք-փառոք ապրել, բայց այստեղ ես մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին, քանզի եթե իշխանության գալուց հետո նա քաղաքական գնահատական տված լիներ Լևոն Տեր-Պետրոսյանի անփառունակ իշխանության տարիներին՝ այսօրվա նրա քաղաքական իրավահաջորդներն ամոթից գետինը կմտնեին և իրավունք չէին ունենա ընդանրապես մեկ բառ խոսելու, բայց Քոչարյանը մեծահոգի գտնվեց և քաղաքական գնահատական չտվեց, ինչը ես համարում եմ մեծագույն սխալ:

Մի խոսքով մեզ արժանապատիվ, սեփական դիրքորոշումը հարգող, սեփական խոսքի արժեքը հասկացող և գնահատող քաղաքական էլիտա է անհրաժեշտ, ովքեր չեն խաբում սեփական ժողովրդին, ունեն քաղաքական հայացքներ, որոնց չեն դավաճանում և հենց նման քաղաքական էլիտայի պարագայում մեզ կհաջողվի զարգացնել Հայաստանն ու հասնել իրական տնտեսական հաջողությունների:

Այն քաղաքական Էլիտան, որն այսօր մենք ունենք՝ հիմնականում անսկզբունքայն, գաղափարական որևէ հենք չունեցող և միայն սեփական բարեկեցության մասին մտածող մարդկանց մի խումբ է , ովքեր ձգտում են իշխանության սեփական բարեկեցությունն ապահովելու և մեծ հաշվով թքած ունեն սեփական ժողովրդի հոգսերի ու պետության անվտանգության վրա և այս տեսակի կարկառուն ներկայացուցիչներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է, ով իր նմաններին համախմբել է մեկ տանիքի տակ և բռնազավթել Հայաստանի իշխանությունը:

Աստված ամեն բան տեսնում է և յուրաքանչյուրն իր պատիժը կստանա...