Առնվազն 40 երեխա է հոսպիտալացվել Ճապոնիայի դպրոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով

Հրդեհն արագ մարվել է, սակայն երեխաները հասցրել են թունավորվել

Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայի տարրական դպրոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով շմոլ գազից թունավորման հետևանքով առնվազն 40 երեխա է հոսպիտալացվել, գրում է «Կիոդո»գործակալությունը:
Ըստ հակահրդեհային ծառայությունների տրամադրած տեղեկության՝ հրդեհն առաջացել է դպրոցական խոհանոցի տարածքում: Բռնկված հրդեհը մարելը տևել է ընդամենը 10 րոպե, սակայն մի քանի տասնյակ երեխա դրանից հետո գանգատվել է վատ ինքնազգացողությունից:
Հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները գիտակից վիճակում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 
Ենթադրվում է, որ հրդեհի առաջացման պատճառ է դարձել խոհանոցում միացված սալօջախի վրա թողնված յուղով տապակը: