9 տարվա ազատազրկում խանութում մարդկանց վրա կացնով հարձակված կնոջը

Սիդնեյի դատարանի որոշումը

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի դատարանը խանութներից մեկում կացնով երկու մարդու վիրավորած կնոջն առնվազն 9 տարվա ազատազրկման է դատապարտել, գրում է Reuters գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել 2017թ.-ի հունվարին: Քսանվեցամյա Էվի Ամատին լրջորեն վիրավորել էր մի կնոջ ու մի տղամարդու, ապա հարձակվել երրորդ զոհի վրա, որը, սակայն, չէր տուժել: Դատարանը մերժել էր նրան հոգեկան խնդիրների հիմքով անմեղ ճանաչելու միջնորդությունը:
«Երկու տուժածի դեպքում էլ մահվան ռիսկը շատ բարձր է եղել, և այն, որ նրանք ողջ են մնացել, միայն բախտի հարց է»,- ասել է դատավոր Մարկ Ուիլյամսը: