Մեգան Մարքլը կրկին խախտում է հանդերձանքի կանոնները

Սասեքսի դքսուհին արքայազն Հարիի հետ մասնացել են Cirque du Soleil նոր ծրագրի պրեմիերային
Markle

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հերթական անգամ խախտել է թագավորական դրես կոդը, հայտնում է Daily Mail-ը:

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը Լոնդոնում մասնացել են Cirque du Soleil նոր ծրագրի պրեմիերային։ Մեգանը կրում էր Roland Mouret ֆրանսիական ապրաքանիշի  փայլուն զգեստը, որի արժեքը կազմում է ավելի քան 5,5 հազար դոլար։ Կերպարը լրացնում էին  Stuart Weitzman սեւ կոշիկները, որոնք ցուցադրում էին մուգ կարմիր գույնով ներկված եղունգները:

Թագավորական վարվելակարգի փորձագետները նշել են, որ հանրության շրջանում բաց ոտքերով հայտնվելը, առավել եւս մուգ գույնով ներկված եղունգները չեն համապատասխանում դրես կոդին:

Սա առաջին անգամը չէ, երբ Մարքլը խախտում է թագավորական դրես կոդի կանոնները։ 2018թ.-ի հոկտեմբերին Ավստրալիա ուղեւորության ընթացքում դքսուհին կրում էր երկար զգեստ, որի լայն բացվածքը ցուցադրում էր նրա ձախ ոտքը:

Ի դեպ, մուգ գույնի լաքի ընտրության մասին… Այն պարբերաբար օգտագործում է նաև Քեյթ Միդլթոնը։ Նախորդ տարվա դեկտեմբերին Harper's Bazaar-ը նրան հիշեցրել էր այդ մասին՝ հրապարակելով մի քանի լուսանկար, որոնցում Ուիլիամի կինը բավական բաց զգեստ էր կրում, փայլուն կոշիկներ, որոնք ցուցադրում էին բալագույն մատնահարդարումը: