Դուք չեք կարող վերահսկել լրատվամիջոցներին. Մարուքյանն՝ «Իմ քայլ»-ի պատգամավորներին

Մենք նրա համար ենք, որ չկարողանաք, եթե կունենաք նման ցանկություն

Երկար ժամանակ իշխանության կողմից  թեւածում է ձեւակերպում, որ մենք մամուլին չենք վերահսկում ու չենք վերահսկելու. իսկ ի՞նչ լծակ ունեք վերահսկելու: Այս մասին այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին դիմելով ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Վերջինս նշեց, որ նրանք չեն կարող վերահսկել լրատվամջոցներին. «Մենք նրա համար ենք, որ չկարողանաք, եթե կունենաք նման ցանկություն: Դուք չեք կարող ոչ մի լրատվամիջոցի կոնտրոլի տակ վերցնել, սա միշտ իմացեք, հոգեբանական բան կա սրա մեջ, իբրեւ լավություն է անում, կա, բայց չի ասում, լավություն էդ մասով մի արեք, լավություն արեք տնտեսությունը զարգացնեք, ինչքան կոնոպկա կա այդ մասով, կողմ կքվեարկենք, այդ առումով որեւէ խնդիր չունենք»: