Հայ երիտասարդը՝ Եվրոպայում թենիսի պայմանագրային խաղերի կազմակերպման ետեւում

Ներգրավված են եղել տարբեր երկրներից ավելի քան 100 թենիսիստներ

Բելգիայում բնակվող հայագի 28-ամյա Գրիգոր Սարգսյանը, որը հայտնի է «Մաեստրո» մականվամբ, կասկածվում է Եվրոպայի 100-ից ավելի խաղացողների մասնակցությամբ պայմանագրային թենիսի խաղերի կազմակերպման ղեկավար լինելու մեջ:

Անցյալ շաբաթ բազմաթիվ թենիսիստներ, որոնք չեն պատկանում թենիսի էլիտային, հարցաքննության են կանչվել Ֆրանսիա՝ պայմանագրային խաղերին մասնակցելու կասկածանքով:  Հարցաքննված թենիսիստներից մեկը խոստովանել է, որ ինքը Սարգսյանի պատվերով 20 պայմանագրային հանդիպումներ է անցկացրել, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ գործի շրջանակներում հարցաքննվել են նաեւ թենիսիստներ Եվրոպական այլ երկրներից ևս՝ Նիդեռլանդներից, Բելգիայից, Գերմանիայից, Սլովակիայից եւ Բուլղարիայից: Ինչպես նաև կհարցաքննվեն Միացյալ Նահանգներից, Չիլիից եւ Եգիպտոսից խաղացողները եւ նրանց մենեջերները: Համաձայն ոստիկանության, 100-ից ավելի թենիսիստներ են աշխատել սինդիկատի օգտին՝  ստանալով 500-ից 3000 եվրո:

Սարգսյանն անցյալ տարվա հունիսին ձերբակալվել է  Բելգիայում. նրան մեղադրանք է առաջադրվել պայմանագրային խաղեր կազմակերպելու եւ  արդյունքները նենգափոխելու համար:

Ինչպես Associated Press-ն է գրում, դեռեւս պարզ չէ՝ բելգիացի սինդիկատը կապված է եղել անցյալ շաբաթ Իսպանիայում ձերբակալված և  հիմնականում հայերից  կազմված հանցախմբի հետ: