Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումն է անցկացրել Լիբանանում

Այս խաղերը շատ կարևոր են Աշխարհի առաջնության ընտրական փուլին նախապատրասվելու համար

Հունվարի 16-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին ընկերական հանդիպումը Լիբանանում:

Մեր թիմի մրցակիցը լիբանանյան «Զուկ Մոսբե» ակումբն էր:

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ևս մեկ հանդիպում կանցկացնի այսօր` հունվարի 17-ին՝ ընկերական խաղում մրցելով ՍԺՀ (Սենտ-Ժոզեֆի համալսարան) Սպորտս 1875 ակումբի հետ: 


Այս հանդիպումները շատ կարևոր են Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մրցակցային ձևաչափով պատրաստվելու տեսանկյունից: