Եվրոպայում գրիպի դեմ յուրահատուկ քառավալենտ պատվաստանյութ կօգտագործվի

Այն Եվրոպայում իր տեսակի մեջ առաջինն է

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել գրիպի դեմ նոր քառավալենտ պատվաստանյութի՝ Flucelvax Tetra-ի օգտագործմանը, որը ստեղծվել է Seqirus ընկերության կողմից բջջային տեխնոլոգիայի հիման վրա:

Flucelvax Tetra-ը Եվրոպայում գրիպի դեմ առաջին բջջային քառավալենտ պատվաստանյութն է (4ВГВ). այն ցուցված է սկսած 9 տարեկանից պացիենտների համար:

1940 թվականից ի վեր բջջային տեխնոլոգիան  գրիպի դեմ արտադրվող պատվաստանյութերի եղանակում ամենանշանակալի փոփոխություններից է. արտադրությունում հավկիթի օգտագործում չի նախատեսվում:

Ըստ հետազոտությունների տվյալների՝ գրիպի դեմ բջջային պատվաստանյութերը որոշակի համաճարակային շրջաններում կարող են ավելի արդյունավետ լինել, քան սովորականները:

Սովորական պատվաստանյութերում հավի սաղմերում բազմակի պասաժներով հարմարեցված վիրուսները կարող են փոփոխություններ կրել, ինչը կարող է նվազեցնել պատվաստանյութի արդյունավետությունը:

 Սակայն ռանդոմիզացված, վերահսկվող հետազոտություններ, որոնց ժամանակ կհամեմատեին բջջային 4ВГВ-ի  եւ հավի սաղմերի հիման վրա ստանդարտ 4ВГВ-ի արդյունավետությունը, դեռ ոչ ոք չի անցկացրել: Գոյություն ունեն միայն իրական պայմաններում անցկացված հետազոտությունների տվյալները:

Նշենք, որ առաջին պատվաստանյութը, որը ստացվել է բջջային տեխոնոլգիայի հիման վրա, ԱՄՆ-ում գրանցել են 2016-ին: