Նադալը Australian Open-ում տարած հաղթանակների թվով երրորդ թենիսիստն է

Նա զիջում է միայն Ֆեդերերին և Ջոկովիչին

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի համար այսօրվա հաղթանակը 57-րդն էր Մեծ սաղավարտի այս տարվա առաջին մրցաշարում: Այս ցուցանիշով Նադալը շրջանցեց Ստեֆան Էդբերգին (56) և Australian Open-ում  տարած հաղթանակների թվով այժմ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:

Այս մրցաշարում ամենաշատ հաղթանակները տոնել է մրցաշարի վեցակի չեմպիոն 37-ամյա Ռոջեր Ֆեդերերը՝ 95: Երկրորդ հորիզոնականում հնգակի չեմպիոն Նովակ Ջոկովիչն է՝ 62:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնությունն ավարտվելու է հունվարի 27-ին: Մրցաշարի գործող չեմպիոնը Ռոջեր Ֆեդերերն է, ով նախորդ մրցաշարի եզրափակչում հաղթել է Մարին Չիլիչին: