Մանրամասներ սպասվող Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգից. Լավրով

Ինչ են պատրաստվում քննարկել 2 երկրների ղեկավարները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է հայտնել նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպասվող հանդիպման մասին, գրում է gazeta.ru-ն:
Պեսկովը նշել է, որ երկու երկրների նախագահները կքննարկեն Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու հեռանկարը:
«Այդ հարցը, իհարկե, նույնպես կքննարկվի, երբ նախագահ Էրդողանը ժամանի նախագահ Պուտինի հետ բանակցությունների հերթական փուլի անցկացման համար», - ասել է Լավրովը:
Հայտնի է, որ բանակցությունները նախատեսված են հունվարի 23-ին:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Պուտին-Էրդողան հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կլինի Իդլիբն ու այնտեղ տիրող իրավիճակը: