Իրանի Գլխավոր շտաբի պետը այցելել է Ադրբեջան

Նախատեսված են մի շարք հանդիպումներ

Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմեդ Հոսեյն Բագերին ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ԻՌՆԱ-ին:

Սա իրանցի գեներալի առաջին այցն է Ադրբեջան: Տեղեկատվության համաձայն՝ երկօրյա այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, պաշտպանության նախարարի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության, ահաբեկչության դեմ պայքարի եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր: