300 բուրգեր Սպիտակ տան համար

Թրամփը ընդունել է ուսանողների շրջանում ամերիկյան ֆուտբոլի հաղթողներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ուսանողների շրջանում ամերիկյան ֆուտբոլի հաղթողների հետ հանդիսավոր ընթրիքի համար 300 բուրգեր է պատվիրել, հայտնում է Reuters-ը:

Բուրգերները պատվիրվել են արագ սննդի «Մաքդոնալդս», «Բուրգեր Քինգ» եւ Wendy's ռեստորաններից, պատվիրվել է նաեւ կարտոֆիլ ֆրի ու պիցցա: Սնունդը մատուցել են մոմերով արծաթե մատուցարաններով, ճաշերի դահլիճում, որտեղ փակցված է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի դիմանկարը:

Թրամփը մատուցված ֆասթֆուդն անվանել է «հոյակապ ամերիկյան կերակուր»: Հարցին՝ ինքն անձամբ որ ֆասթ ֆուդի մթերքներն է նախընտրում, Թրամփը պատասխանբել է, որ նախապատվություն չունի: «Քանի դեռ սա ամերիկյան է, ինձ դուր է գալիս»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: