Դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ

Նախորդ օրվա համեմատ աճել է 0.22 դրամով

Կենտրոնական Բանկից տեղեկացնում են, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.22 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.41 դրամ (նվազել  է 1.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.24 դրամ (աճել է 2.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.25 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 244.3 դրամ, ոսկի՝  20,225.74 դրամ, պլատին՝ 12,625.93 դրամ: