Անթույլատրեի գործողություններ են կատարվել փաստաբանի անձի և գույքի վրա. Ռուբեն Մելիքյան

Դա կատարվել է ոստիկանների ներկայությամբ՝ դատարանի շենքի առջեւ
Ցույց

Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տեղեկացա, որ ամբոխավարության ջատագով մի քանի սուբյեկտներ (ինքնանվանումը՝ «ցուցարարներ»), մտացածին առիթով վեճ հրահրելով, անթույլատրելի գործողություններ են կատարել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի՝ Արսեն Մկրտչյանի անձի եւ գույքի նկատմամբ: Դա կատարվել է ոստիկանների ներկայությամբ՝ դատարանի շենքի առջեւ։

Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը եւ համերաշխությունս հայտնում գործընկերոջս, որը այս ծանր պայմաններում ապահովում է ՀՀ քաղաքացու՝ պաշտպանության սահմանադրական իրավունքը»,-գրել է նա: