Գիտնականները նոր վտանգավոր վիրուս են հայտնաբերել

Այն նման է Էբոլային

Չինաստանի տարածքում գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է նոր  մահացու վտանգավոր ֆիլովիրուս, որը նման է Էբոլային:

Սինգապուրի Ազգային համալսարանից հետազոտողները չինացի մասնագետների հետ համագործակցությամբ հաղորդում են, որ այդ վիրուսը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան Էբոլան: Մենգլա ֆիլովիրուսը հայտնաբերվել է Յուննան նահանգում՝ Rousettus տեսակի կենդանիների բջիջներում:

Նոր հայտնաբերված վիրուսը ըստ արդյունքների 54 տոկոսով մյուս ֆիլովիրուսների հետ նմանություններ ունի:

Հետազոտողները Մենգլայում NPC1 սպիտակուց են հայտնաբերել, որը հայտնաբերվել է նաեւ Էբոլա վիրուսում:

Այս տարրը հաղթահարում է միջտեսակային արգելքը եւ օգտագործվում է մարդու բջջի հետ կապվելու համար:

Հարկ է նշել, որ Rousettus «թռչող շները», ինչպես եւ այլ նման կենդանիները, համարվում են նման հիվանդությունների տարածման հիմնական աղբյուրը, քանի որ իրենց մեջ մեծ քանակությամբ վտանգավոր մակաբույծներ եւ վարակներ են պարունակում:

Հենց այս կենդանիներն են շատ հիվանդություններ տարածում, ընդ որում վիրուսները կարող են մուտացիայի ենթարկվել եւ բավական հեշտությամբ հատել միջտեսակային արգելքը՝ հարմարվելով կոնկրետ օրգանիզմի պայմաններին՝ այնտեղ առավելագուն թվով բազմանալու համար:

Փորձի միջոցով ապացուվել է միջտեսակային արգելքը հաղթահարելու վիրուսի ունակությունը՝ կենդանիներից փոխանցվելով մարդկանց, ինչը վկայում է մարդկության համար նրա հնարավոր վտանգի մասին: