Եվրախորհրդարանը քննարկելու է Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր բլոգերի հարցը

Ընդդիմադիր ակտիվիստը կոռուպցիոն բացահայտումներ էր անում
Bloger

Եվրախորհրդարանը պատրաստվում է հունվարի 17-ին քննարկել Ադրբեջանում ձերբակալված և շինծու մեղադրանքներով դատապարտված կոռուպցիոն բացահայտումներ հրապարակող ընդդիմադիր բլոգեր Մեհման Հուսեյնովի հարցը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռեբեկա Հարմսի փոխանցմամբ՝ քննարկման արդյունքում Եվրախորհրդարանն Ադրբեջանի վերաբերյալ բանաձև է ընդունելու:

Կոռուպցիոն բացահայտումներ իրականացնող ընդդիմադիր ակտիվիստ և բլոգեր Մեհման Հուսեյնովը դեկտեմբերի 26-ին բանտում հացադուլ է սկսել:

Հացադուլի պատճառ է հանդիսացել նրա դեմ հարուցված նոր շինծու քրեական գործը: Հուսեյնովը մեղադրվում է քննչական մեկուսարանի հսկիչներից մեկին ծեծելու մեջ, սակայն ինքը պնդում է, որ այդ մեղադրանքն ամբողջությամբ կեղծ է: